Malaysia Airlines-ը սկսել է նախնական վճարումները ավելի քան 3 ամիս առաջ կորած Boeing 777-ի ուղեւորների ընտանիքներին: 50 հազար դոլարի փոխհատուցում են ստացել մալազիացի վեց եւ չինական մեկ ընտանիք, հայտնում է Straits Times-ը:
Կորած ուղեւորների ընտանիքի անդամների օգնության հանձնաժողովի նախագահ, Մալայզիայի փոխարտգործնախարար Համզա Զայնուդինը տեղեկացրել է, որ նման վճարումներ է նախատեսված բոլոր 239 ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Boeing 777-200»-ը, որն իրականացնում էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթը, ռադարներից անհետացել էր մարտի 8-ի գիշերը: Օդանավում գտնվել էր 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:





























