Փրկարարները Դոնեցկի Կիրովսկոե քաղաքի հանքում տեղի ունեցած պայթյունից հետո յոթ հանքափորի մարմին են գտել: Երկու հոգու ճակատագիրն անհայտ է, տեղեկացնում է մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Պայթյունը տեղի էր ունեցել նախօրեին՝ 300մ խորությունում:

Հունիսի 13-ի ժ. 7-ի դրությամբ զոհված հինք հանքափորի մարմին է գտնվել, որոնողական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Աշխատանքներին ներգրավված են  լեռնափրկարարական ծառայությունները: Դեպքի վայրում աշխատում է Դոնեցկի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գլխավոր վարչության  օպերատիվ խումբը: