Ուկրաինական ուժայիններին հաջողվել է Մարիուպոլի աշխարհազորայինների բոլոր կարեւոր հենակետերը հսկողության տակ վերցնել, գրել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը` Facebook-ի իր էջին:

«Ահաբեկիչների դիպուկահար կետերը ոչնչացվել են, խփվել է մեկ զրահապատ հետախուզա-դիրքապահական մեքենա: Ահաբեկիչները մեծ կորուստներ ունեն: Մեր կողմից զոհեր չկան` երկու մարտիկներ վիրավոր են: Գործողությունը շարունակվում է», - մեկնաբանել է նա:

Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ Մարիուպոլում ընթացող հատուկ գործողության ընթացքում հինգ աշխարհազորայիններ են սպանվել: