Հայաստանյան ճանապարհների վիճակը շտկելու համար անհրաժեշտ է մեկ միլիարդ 300 միլիոն դրամ:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-ին կառավարության նիստում հայտարարել է, թե այս տարի երկրի ճանապարհներին տեղի են ունեցել աննախադեպ քանակով բնական վթարներ, վատացել է ճանապարհների վիճակը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը սողանքի ենթարկված եւ փլուզված ճանապարհահատվածների նախագծահետազոտական աշխատանքների համար Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանը իր պահուստային ֆոնդից հատկացրել է 45 մլն 807 հազար դրամ։


























