«Ռոսբավթը» եւ Մոզամբիկի ազգային նավթագազային ընկերությունը (Empresa Nacional Hidrocarbonetos De Moçambique, ENH) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրությունում:

Հուշագիրը նախատեսում է կողմերի կողմից փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների, համագործակցության ոլորտների, այդ թվում՝ Մոզամբիկի Հանրապետությունում ածխաջրածնային հումքի հետազոտման  լիզենցիոն փուլերի համատեղ դիմումների ներկայացման գնահատում, նշվում է մամուլի հաղորդագրությունում:

Ընկերությունը հաղորդում է նաեւ, որ Մոզամբիկի Հանրապետության ածխաջրածնային պորտֆելում գերակշռում է գազը. ստորերկրյա ռեսուրսները՝ 3.7 տրլն խորանարդ մետր, 2014թ. սկզբի ապացուցված պաշարները՝ 1.03 տրլն խորանարդ մետր:

Հայտնի է դարձել նաեւ, որ «Ռոսնեֆտը» ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել ճապոնական ինժինիրինգային Yokogawa Electric Corporation ընկերության հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Համաձայնության շրջանակներում, «Ռոսնեֆտ»-ը մրցութային հիմունքներով կդիտարկի Yokogawa-ն՝ որպես իր դուստր ընկերությունների համար տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգերի մատակարար, ասվում է ռուսական ընկերության հաղորդագրությունում:

Բացի այդ «Ռոսնեֆտ»-ը առաջարկել է Petrovietnam-ին վերանայել է ակտիվների փոխանակման հարցը, հաղորդել է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը: