ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում  տրամադրել է 9 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, 9 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած է ճանաչել:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նույն ժամանակահատվածում 12 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով խաղատան, շահումով խաղի եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք\' համապատասխանաբար  3,6 մլն, 3,3 մլն, եւ 500 հազար դրամի չափով: Նախազգուշացում է կիրառվել 6 շահումով խաղի, 2 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ:

2010-ի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 195 մլն դրամի չափով պետական տուրք, որից 145 մլն դրամը` շահումով խաղերի,  50 մլն դրամը` խաղատների գծով: Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: