Առաջարկվում է Հայաստանում արգելել այն կաթնատու կենդանիների կաթի եւ մսի վաճառքը, որոնք բուժում են ստացել սոմատոտրոպ հորմոնալ դեղամիջոցներով  (աճի հորմոն): Այս մասին գրված է «Անասնաբուժության մասին» օրենքում, որը հունիսի 18-ին Ազգային ժողովին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նկատենք, որ արգելքը վերաբերում է միայն կաթնատու կենդանիներին, այլ ոչ թե ձկներին կամ թռչնամսին, թեեւ հենց այստեղ է, որ Հայաստանում հասցրել են ձեւավորվել ագրոարդյունաբերական խոշոր ձեռնարկություններ՝ ոչ պակաս խոշոր հետաքրքրություններով:

Ամեն դեպքում, նախարար Կարապետյանը հայտարարել է, որ ԳՁՕ պարունակող մթերքներ Հայաստանը չի արտադրում եւ չի ներկրում: «Մենք խիստ հետեւում ենք դրան, իսկ առաջիկայում ավելի խիստ ենք հետեւելու»,- ասել է նախարարը: