«Սարատովի գեներատորային ընկերություն» ՍՊԸ-ն կշարունակի Հայաստանում գեներատորներ նորոգել: Հունիսի 19-ին կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ երկարացրել են գեներատորների ժամանակավոր ներկրման վերաբերյալ ընկերության թույլտվությունը՝ հանրապետության տարածքում դրանք վերանորոգելու նպատակով:
Սկզբնապես վերանորոգումը կազմակերպվել էր «ԱրմԷլեկտրոՄաշ» գործարանի արտադրամասերից մեկում, սակայն այն հետո վաճառվել էր մեկ այլ ընկերության, եւ այնտեղ շինարարություն էր սկսվել: Սարատովցիներին ժամանակ էր անհրաժեշտ՝ արհեստանոցն այլ վայր տեղափոխելու համար, որտեղ էլ այն այժմ շարունակում է գործել:
Նշենք, որ «ԱրմԷլեկտրոՄաշ»-ը Խորհրդային Հայաստանի խոշոր հաստոցաշինական ձեռնարկություններից է: Ժամանակին այնտեղ աշխատել է 15 հազար մարդ: ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց ձեռնարկությունը ստիպված էր արտադրությունը կրճատել նվազագույնի, իսկ մնացած տարածքները՝ վարձակալության հանձնել կամ վաճառել: Վարձակալներից մեկը վերջերս սնկանկացած «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցն էր:





























