Երիտասարդ ընտանիքներին  անհասցե դրամական աջակցությունը նպատակահարմար չէ: Այդ մասին ասվում  է «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորների կողմից առաջարկված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրինագծի մերժման բացատրագրում:

Ինչպես նշվում է որոշման բացատրագրում, անհրաժեշտ է մշակել երիտասարդ ընտանիքների ֆինանսական պահանջմունքների չափանիշներ, քանի որ ոչ բոլորն են միանման օգնության կարիք զգում, իսկ մի մասը դրա կարիքը ընդհանրապես չունի: Որ ընտանիքին օգնել եւ երբ, «Օրինաց երկրի» պատգամավորները չեն հստակեցրել: Բացատրագրում նաեւ նշվում է, որ երիտասարդ ընտանիքներին պետությունը օգնություն տրամադրում է երեխայի ծնվելու եւ դպրոց ընդունվելու միանվագ նպաստների տեսքով: