Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն եւ ԴՑԸ ՄԷՑ ընկերության նախագահ Անդրեյ Մուրովը քննարկել են միջպետական էլեկտրահաղորդման գծերի շինարարության հնարավորությունը: Բացի այդ, նրանց հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանից Վրաստան եւ հետագայում երրորդ երկիր էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման ընդլայնման համար ենթակառուցվածքի ստեղծման հնարավորությունը:
«ԴՑԸ-ն եւ ռուսական կողմը համաձայնեցրել են երկարաժամկետ հեռանկարում Դարյալսկի կիրճով «Մոզդոկ-Քանի» 500կՎ օդուղիների նախագծի հնարավոր կառուցման եւ տնտեսական հիմնավորվածության հետազոտության անցկացումը: Տվյալ էլեկտրահաղորդման գիծը թույլ կտա բարձրացնել հզորության հոսքը Վրաստան՝ տարեկան մինչեւ 1500ՄՎտ, ինչը նաեւ հնարավորություն կտա Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ Իրան տարանցման համար», - ԴՑԸ ՄԷՑ-ի հայտարարությունը մեջբերում է «Վրաստանի նորություններ» պորտալը:





























