Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (Վահագնի համայնք ) հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի է ունեցել հողային պաստառի ներքին շեպի ողողում:
«Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների ձեռնարկած անվտանգության միջոցառումների շնորհիվ ճանապարհը երթեւեկելի է:




























