Հայաստանի իշխանությունը վախենում է իր իսկ ուժային կառույցներից, հունիսի 20-ին խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը:

Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ չնայած հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտնում պետաշխատողների համար, սակայն այն չեն տարածել ուժային մարմինների վրա՝ ոստիկանություն, պաշտպանական, ազգային անվտանգության մարմիններ, ԱԻՆ փրկարարներ եւ կատարածուներ:  «Ի՞նչ է սա նշանակում: Սա պարզապես  ցույց է տալիս ձեր իրական մտադրությունները: Ռեժիմը ցույց տվեց, թե ումից է վախենում՝ ուժային կառույցներից. դրանք են իր միակ հենարանը», - հայտարարել է Զուրաբյանը: