Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 20-ին, ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն:

Հիշեցնենք, որ 2013-ի հունիսին հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանություն էր գործել Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում: Նա գրություն էր թողել, որտեղ, մասնավորապես, նամակում գրել էր, թե շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել եւ գրել. «Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: