Կենսաթոշկային համակարգի մասին օրինագծի քվեարկությունը 20 րոպեով հետաձգվել է։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպեով ընդմիջում է վերցրել։

Հիշեցնենք, ոչ իշխանական ուժերի քառյակը մի քանի անգամ դեմ է արտահայտվել նոր օրինագծին՝ նշելով, որ փոփոխությունները կոսմետիկ բնույթի են։ Մասնավորապես քառյակի դժգոհությունը հարուցել է այն, որ պարտադիր կուտակային վճարումները ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է ձեւակերպումը՝ պարտադիր սոցվճար պետաշխատողների համար։ Մասնավոր հատվածում աշխատողների համար սույն օրենքը կգործի 2017-ի հուլիսի 1-ից։