Ես իմ տղամարդկությունը կարող եմ ապացուցել դրա համար նախատեսված վայրերում, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանը՝ պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին, ըստ որոնց նա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քվեարկության ժամանակ բացակա ընկերների փոխարեն սեղմել է կոճակը։ Փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 67 «կողմ» ձայնով։ Ընդդիմությունը իշխանական կուսակցությանը մեղադրել է՝ ասելով, որ իրականում 64 մարդ է քվեարկել, ինչը պատգամավորների ընդհանուր թվի կեսից էլ քիչ է, ուստի քվեարկությունն անվավեր է։
«Եթե ինչ-որ մեկը տեսողական խնդիրներ ունի, կան հիվանդանոցներ, որտեղ կարող են ստուգվել։ Խնդրում եմ պահել քվեարկության արդյունքները եւ հրապարակել, որպեսզի բոլորը տեսնեն՝ ով ինչպես է քվեարկել եւ որպեսզի ոչ ոք նման հայտարարություններ անելու իրավունք չունենա։ Իսկ եթե ինչ որ մեկը իմ անկեղծության եւ տղամարդկության հետ կապված կասկածներ ունի, ես դա կապացուցեմ այս դալիճի սահմաններից դուրս՝ համապատասխան տեղերում», - հայտարարել է Մելիքյանը։




























