Ընդդիմությունը չպետք է փորձի հարցերը շանտաժի միջոցով լուծել եւ խաթարել աշխատանքային մթնոլորտը: Այդ մասին, այսօր՝ հունիսի 21-ին, հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե Դաշնակցության պատգամավորները կասկածում են քվեարկության արդյունքների վրա, ապա առաջարկում եմ իրենց վրա վերցնեն ձայն հաշվարկողի դերը: Թող կանգնեն մեր խմբակցության շարքերում եւ հաշվարկեն՝ ով ինչպես է քվեարկել», - հայտարարեց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցության անդամները, մատնանշել են իշխանական պատգամավորներին իրենց կոլեգաների բացակայությունը: Օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ, 67 կողմ ձայնով, սակայն ընդդիմության խոսքով՝ դահլիճում ներկա էր իշխող կուսակցության միայն 64 պատգամավոր:




























