«Աերոֆլոտ» ավիաընկերությունը որոշում է ընդունել «Բյուջե» եւ «Փրոմո» խմբերի սակագները հունիսի 21-ից անվերադարձելիների կատեգորիա մտցնել: Այսպիսով, գործնականում բոլոր ոչ թանկ սակագների տոմսերը ընկերությանը վերադարձնելն անհնար կլինի, հաղորդում է Travel.ru-ն:
«Աերոֆլոտ»-ի (եւ նրա «Դոնավիա», «Ռոսիա», «Ավրորա» դուստր ընկերությունների) «Բյուջե» եւ «Փրոմո» խմբերի տոմսերը գնած հաճախորդները հունիսի 21-ից ուղեւորությունից հրաժարվելու դեպքում կարող է ակնկալել միայն օդանավակայանային եւ պետական վճարների չօգտագործման գումարի վերադարձ, որոնց չափը ներքին չվերթների դեպքում աննշան է, իսկ միջազգայինի դեպքում հազվադեպ է գերազանցում 1500 ռուբլին: Ընդ որում, «Աերոֆլոտը» նվազեցրել է տարբեր երթուղիների նվազագույն սակագնի մակարդակը 1000 ռուբլու սահմաններում: Պետք է նշել նաեւ, որ անվերադարձելի կդառնան նաեւ «Դոբրոլետ» այսպես կոչված բյուջետային ավիաընկերության բոլոր կամ գրեթե բոլոր տոմսերը:
Հիշեցնենք, որ «Սիբիրը» (S7 Airlines) հունիսի 24-ից անվերադարձելի կդարձնի իր փրոմո-սակագները, սակայն ամռանը դրանք ոչ բոլոր երթուղիներով են առկա: Հավանաբար, նմանատիպ քայլեր կձեռնարկեն նաեւ ռուսական այլ ավիաընկերությունները: Դա հնարավոր է դարձել հունիսի 21-ին օրենսդրությունում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:




























