Հայաստանի ընդդիմությունն ամիսներ շարունակ պահանջում էր վերանայել հարցերը կապված գազի գնի հետ. այժմ չի մասնակցում քննարկումներին: Այդ մասին հունիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գազաբաշխիչ համակարգի գործունեության ուսումնասիրման պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի միջանկյալ արդյունքների քննարկման ժամանակ:
«Սա այն հարցն է, որի շուրջ ոչ կոալիցիոն ուժերն ամիսներ շարունակ աղմուկ էին բարձրացնում: Նույնիսկ այն վերածել էին օրակարգի համար առաջին հարց: Իսկ ո՞ւր են հիմա, ցո՛ւյց տվեք: Այստե՞ղ են: Ո՛չ: Եզրակացություն. ինչո՞ւմ է կայանում նրանց գործունեությունը: Թեթեւացնել շարքային քաղաքացիների բե՞ռը, թե խոսել ամբիոններից: Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- հայտարարել է Շարմազանովը:




























