Ոստիկանության Հրազդանի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները Մեղրաձոր գյուղից բերման են ենթարկել 45-ամյա Գագիկ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 31-ից ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է խարդախության մեղադրանքով: