Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երեւանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու եւ վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Հայկը 26-ամյա Հայկ Թ.-ն է, որը հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել հանցանքը:

Հայկ Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն: