Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 19-ին, ժամը 12.30-ին, 43-ամյա Սամվել Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, «ԲՈՒՄ» տիպի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը, որը հայտնաբերել է իրենց տանը կից կառուցված շինության տանիքից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: