ԱԺ արտահերթ նստաշրջանի հերթական օրը կարող է դառնալ վերջինը: Հենց այսօր է, որ կարող են ամբողջությամբ ընդունվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը եւ հարակից օրինագծերի փաթեթը: Առաջին ընթերցմամբ օրինքաիծն արդեն ընդունվել է, ինչը իրարանցման շղթայական ռեակցիա է առաջ բերել խորհրդարանում:

Ոչ իշխանական պատգամավորները ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանից 20 րոպե ընդմիջում խնդրեցին` իրավիճակը քննարկելու համար: Վերջինս մերժեց առաջարկը, որից հետո քառյակի պատգամավորերը ձգվեցին դեպի դահլիճի դուռը:

Տեսնելով սա` Գալուստ Սահակյանը նկատեց, որ աշխատանքային օրը դեռ ավարտված չէ: «Տենց հախուռն մի գնացեք: Հինգ անց կես էստեղ լինեք բոլորդ: Օրվա վերջում քվեարկություններ են լինելու: Հինգից հետո էստեղ լինեք», - ասաց Սահակյանը: