Հայաստանի ոչ իշխանական ուժերը մամուլի ասուլիս կհրավիրեն խորհրդարանում: Այդ մասին լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Մամուլի ասուլիսը տեղի կունենա ժամը 14.30-ին՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշենք, որ ենթադրվում է, որ քառյակը իր կարծիքը կհայտնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում փոփոխությունների քվեարկության արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցության անդամները, մատնանշել են իշխանական պատգամավորներին իրենց կոլեգաների բացակայությունը: Օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ 131-ից 67 ձայնով, սակայն ընդդիմության խոսքով՝ դահլիճում ներկա էին իշխող կուսակցության միայն 64 պատգամավոր:




























