«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ընդունվել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: «Կողմ» են քվեարկել 131 պատգամավորներից 68-ը: Բոլոր քվեարկողները ներկայացնում են Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը: Մնացյալ 5 խմբակցությունների (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր») ներկայացուցիչները դահլիճը լքել են մի քանի ժամ առաջ, առաջին ընթերցմամբ օրինագծի ընդունումից հետո:
Ոչ իշխանական քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից:




























