Հայաստանի խորհրդարանը հունիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի ուղղումները:
Մասնավորապես, հարկերից ազատվել է փոքր ընտանեկան բիզնեսը, որում ներգրավված են հարազատներ(երեխաներ ու ծնողներ, ամուսիններ, եղբայրներ ու քույրեր): Բացի այդ, նվազեցվել է առեւտրի փոքր սուբյեկտների համար շրջանառության հարկը՝ 3,5-ից 1 տոկոս:
Դրա հետ մեկտեղ, պետությունը կխստացնի հաշիվ-ֆակտուրաների վերահսկողությունը: Այսպես, 2015թ.-ի հունվարի 1-ից ծրագրվում է պատասխանատվության միջոցներ ձեռնարկել. Տնտեսվարող սուբյեկտները սկզբում կնախազգուշացվեն, որից հետո կտուգանեն 20 հազար դրամով: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի շրջանառության 5 տոկոսի հարկում տարվա սկզբից: Վերջապես, չորրորդ խախտումից հետո փոքր բիզնեսն ԱԱՀ-ի դաշտում կհայտնվի:
Այս մեխանիզմն անմիջապես չի գործի. նախազգուշացումը 2015թ.-ից սկսած, տուգանքը՝ 2016թ.-ից սկսած:
Բացի այդ, բիզնեսը կարող է տեղեկացնել պետությանը, թե տնտեսվարող որ սուբյեկտներն են հրաժարվում աշխատել փաստաթղթերով: Այդ դեպքում հաշիվ-ֆակտուրաների բացակայությունը կներեն:





























