Զորքերը, որոնք ներգրավված էին Կենտրոնական ռազմական շրջանի(ԿՌՇ) կազմի մարտական պատրաստականության ստուգման գործում, սկսել են տեղափոխվել նշանակված շրջաններ, հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ մամուլի ծառայության վարչությունը:

Ռուսաստանի նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը որոշել է ԿՌՇ-ի ողջ կազմի  ռազմական պատրաստականության համակարգային ստուգում իրականացնել: Նրա հրահանգի համաձայն՝ հունիսի 21-ի առավոտից ԿՌՇ-ի ուժերը, ինչպես նաեւ դրա տարածքում գտնվող միավորումներն ու զորամասերը, մարտական պատրաստվածության են բերվում: Ստուգումը կանցկացվի հունիսի 21-28-ը:

Ինչպես նշվում է, ստուգման ընթացքում ենթադրվում է մշակել զորքերի խմբավորումների կիրառման ծրագրավորման, համակարգված եղանակով զորքերի մեծ հեռավորություններիի վրա դուրսբերման, կառավարման համակարգերի զարգացման եւ նյութատեխնիկական ապահովման հարցեր:

Ընդհանուր առմամբ ստուգումներին կմասնակցի 65 հազար զինծառայող: Դրանում ներգրավված են ավելի քան 180 ինքնաթիռ, մոտ 60 ուղղաթիռ, ավելի քան 5500 միավոր ռազմական տեխնիկա: