Ջրափրկարարներն «Աթարբեկյան» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարի մոտակայքից դուրս են բերել 1998 թվականին ծնված Մ. Խ.-ի դին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից: 

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 10.23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մոտ 16 տարեկան երեխա Հրազդան գետն է ընկել: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ջրափրկարարների օպերատիվ խումբը: