Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը ՌԴ ԱԳՆ «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշան է ստացել՝ ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Շքանշանը հունիսի 21-ին Ժնեւում ՄԱԿ-ի գրասենյակում Ազնավուրին է փոխանցել այդ կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

Երախտագիտություն հայտնելով պատվավոր պարգեւի համար` դեսպան Ազնավուրը պատրաստականություն է հայտնել շարունակել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր գործունեությունը:

Հավելենք, որ պարգեւը Շառլ Ազնավուրին շնորհվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի`2014թ. հունիսի 2-ի հրամանով: