Հունիսի 22-ին, ժամը 18:42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արզնու խճուղի 10 հասցեի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-31029» մակնիշի 64TՍ610 համարանիշի  եւ «Մերսեդես» մակնիշի 34VR007 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ԳԱԶ-31029»-ի վարորդ Ա. Ա.-ն, ուղեւոր Յ. Մ.-ն եւ «Մերսեդես»-ի վարորդը՝ 1983թ. ծնված Ա. Ս.-ն, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները Յ.Մ.-ի եւ Ա.Ա.-ի առողջական վիճակը բավարար են գնահատել, իսկ Ա.Ս.-ն անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: