Հունիսի 22-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող հատվածից քաղաքացիներ են ընկել: Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել փրկարարների մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պարզվել է, որ դիտակետից շուրջ 40 մետր ձորն են գլորվել Գ. (ծնվ. 1982թ.) եւ Գ. (ծնվ.1980թ.) Օհանջանյանները: Տուժածներին տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատել:





























