Ֆրանսիական BNP Paribas բանկը մոտ է ԱՄՆ դատախազների հետ գործարք կնքելուն, ըստ որի` ԱՄՆ արդարադատության նախարարությանը վճարելու է 8-9 միլիարդ դոլար տուգանք` մի քանի երկրների դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար: Այս մասին գրում է Wall Street Journal –ը` վկայակոչելով աղբյուրը:

Բանկի ներկայացուցիչները ընդունել են պայմանավորվածության հասնելու մեղքը` «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը» խախտելու նպատակով, որը Սպիտակ տանը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել արտասահմանյան պետությունների դեմ: Գործարքը բանկին արգելում է նաեւ հաշվարկներ կատարել դոլարով, ինչպես նաեւ նախատեսում է աշխատանքից հեռացնել 30 աշխատակցի, գրում է հրատարակչությունը:

Մայիսի վերջին ԱՄՆ իշխանությունները ֆրանսիական BNP Paribas բանկին սպառնացել էին տուգանքով` Կուբայի, Սուդանի եւ Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար: 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բարաք Օբամային նամակ էր ուղարկել, որում մտահոգություն էր հայտնել տուգանքի չափի վերաբերյալ:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է BNP Paribas բանկին տուգանել 10 միլիարդ դոլարով: