TripAdvisor-ը հրապարակել է աշխարհի ամենաէժան ու ամենաթանկ քաղաքների վարկանիշը:

Հերթական անգամ ամենաքիչ հասանելին կրկին Լոնդոնն է: Ամենաթանկ քաղաքների վարկանիշի երկրորդ եւ երրորդ տեղերում Փարիզն ու Նյու-Յորքն են: Միացյալ թագավորության մայրաքաղաքում մեկ գիշերակացի համար զբոսաշրջիկը վճարում է միջինը 375 եվրո:

Համեմատության համար նշենք, որ Վիետնամում հյուրանոցի արժեքը միջինը 110 եվրո է կազմում: Փարիզը հյուրերի համարների համար առաջարկում է միջինը 367 եվրո, իսկ Նյու-Յորքը՝ 362 եվրո:

Օսլոն, Ցյուրիխը, Հելսինկին, Տորոնդոն եւ Սինդեյը եզրափակում են աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակը: Այստեղ հյուրանոցում անցկացված մեկ օրվա համար հյուրերը վճարում են միջինում 270 եվրո:

Սննդի առումով Ստոկհոլմը Եվրոպայի ամենաթանկ քաղաքն է ճանաչվել: Տաքսիների տեղափոխմամբ ամենաթանկ քաղաքը Օսլոն է: