Պաշտոնական Երեւանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ հունիսի 23-ին, պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեկ ամիս առաջ նշվեց հրադադարի 20-ամյակը եւ մենք շատ լավ հիշում ենք, որ շնորհիվ Ռուսաստանի եւ քրտնաջան աշխատանքի հաջողվեց հասնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հաշտությունը, որին միացավ նաեւ Հայաստանը», ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկվել է նաեւ միջազգային օրակարգը, մասնավորապես՝ իրավիճակը Իրաքում եւ Ուկրաինայում: Նա նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն փոխազդում են տարբեր միջազգային կառույցներում. սերտ համագործակցություն է զարգանում ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարություններ միջեւ պարբերական խորհրդատվություններ են անցկացվում: