Անշուշտ, ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Հայաստանի նպատակներն իրագործվում էին Երեւանի եւս մեկ ցանկությանը՝ Մոսկվայի հետ համագործակցությանը զուգահեռ: Այս մասին հունիսի 23-ին «Երեւանի եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Ըստ նրա` այդ մոտեցումը բազմիցս հաստատվել է ինչպես կառավարության նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանի, այնպես էլ ներկայիս վարչապետի կառավարման ընթացքում: «Այսինքն` սա ենթադրում է «եւ-եւ» մոտեցում, այլ ոչ թե «կամ-կամ»: Ֆրանսիայի դիրքորոշումն այդ կապակցությամբ շատ հստակ արտահայտվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ նա հայտարարել էր, որ Երեւանի համար պետք է մշակվի ԵՄ-ի հետ համագործակցության տարբերակված մոտեցում:
Նախագահը կոչ է արել գտնել բանաձեւ, որը Հայաստանին հնարավորություն կտա ԵՄ-ի հետ ասոցացված համագործակցություն զարգացնել, քանի որ այն իր մշակույթով, պատմությամբ եւ արժեհամակարգով խորապես եվրոպական երկիր է», - ընդգծել է Անրի Ռենոն:





























