Հաշվի առնելով Ուկրաինայի դեպքերը՝ այսօր կարծես թե ոչ ոք Հայաստանին չի հարցնում՝ ցանկանում է նա ԵՄ  կամ Ռուսաստան, քանի որ ոչ Երեւանում, ոչ էլ եվրոպական մայրաքաղաքներում այս թեման օրագարգում չկա: Այս մասին հունիսի 23-ին «Երեւանի եվրասիական ընտրությունը եւ Հայաստանի եվրոպական հեռանկարները» թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դիվանագետի խոսքով՝ ներկայումս այս թեման մայրցամաքային քաղաքականությանշրջանակում շոշափելու միտում կա:

«Իսկ այսօր արդեն արծարծվում է հետեւյալ գաղափարը. ընդարձակ տնտեսական գոտու ստեղծում, որն ընդգրկում է Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընկած տարածքը: Վերջերս ես նման կարծիք եմ լսել, որն արտահայտվել է եվրոպական զարգացած երկրներից մեկի բարձր ղեկավարութան մակարդակով: Այս միտումներն ուղղված են ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հարաբերությունների կառուցմանը», - նշել է Ռենոն: Նա հավելել է, որ դա որոշակի իմաստով նոր հեռանկար է: Այդպիսով, ըստ Ռենոյի, Հայաստանը հայտնվել է նոր խնդրի առաջ, որն իրականում բարդ է:  «Սակայն այս գործընթացին Հայաստանը կմասնակցի ամբողջությամբ», - հավելել է Անրի Ռենոն: