Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը հակաիրավական է , հունիսի 23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Սկզբում քաղաքացիներին փորձեցին մոլորեցնել «պարտադիր, բայց ոչ պարտադրված» հնչեղ արտահայտությամբ, սակայն թե ինչով է այն «ոչ պարտադրված», անհասկանալի է, եթե վաղ թե ուշ նոր համակարգին պետք է անցնեն բոլորը, հավելել է նա:
Մյուս հակաիրավական քայլը պարտադիր սոցիալական վճարը ներդնելն էր, հավելել է Սարգսյանը: «Ի՞նչ իրավունքով է դա արվել: Չէ՞ որ նախկինում մենք արդեն վճարում էինք սոցիալական վճարներ, որոնք ընդգրկված են եկամտահարկում: Իսկ այժմ դրանք նորից են սահմանել», - հայտարարել է Սարգսյանը:
Նկատենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն ընդունվել են հունիսի 21-ին` խորհրդարանի արտահերթ նիստում: Ոչ իշխանական խորհրդարանական ուժերի քառյակի հիմնական դժգոհությունների պատճառն այն է, որ օրենքում պարտադիր կուտակային վճարումները ֆինանսական առումով պահպանվել են, փոխվել է միայն նրանց ձեւակերպումը. դրանք վերածվել են պարտադիր սոսիալական վճարների պետաշխատողների համար: Մասնավոր հատվածի աշխատողների համար դրանք ուժի մեջ կմտնեն 2017 թ. հուլիսի 1-ից:




























