Հունիսի 21-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 23 եւ 31-ամյա քաղաքացուհիներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 23-ամյա քաղաքացուհին վարելով «Բոմբարդիր-800» քվադրոցիկլը, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ինչից հետո քվադրոցիկլով շրջվել է:
Կատարվում է քննություն:





























