«Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հունիսի 22-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























