Հունիսի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 21-ամյա Վազգեն Լալայանը, մահացել է, իսկ ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Հունիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել մի երիտասարդ եւ հայտնել է, որ վնասվածքը ստացել է հիշյալ վթարի հետեւանքով` «ՎԱԶ 2121»- ուղեւորն է եղել:
Կատարվում է քննություն:





























