Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օրերս Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 54-ամյա Վարդգես Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հունիսի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Դիլիջան ազգային պարկ»-ի «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 սոճի:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: