Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 26-ամյա Աշոտ Տ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, ր նա 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մասիս քաղաքի հրապարակից բերման է ենթարկվել 55-ամյա Պավել Ղ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: