Իրանը եւ Ռուսաստանը սկզբունքային համաձայնության են հասել երկու նոր ԱԷԿ-ների կառուցման շուրջ:
Այս մասին ԻՍՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Կողմերը ծրագրում են երկուշաբթի-երեքշաբթի վերջնական որոշում կայացնել», - ասել է նա:
Երկուշաբթի Թեհրան է ժամանել «Ռոսատոմ» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին, փոխանցում է ԻՐՆԱ գործակալությունը:
Թեհրան երկօրյա այցի ընթացքում Սպասկին բանակցություններ կվարի ԻԻՀ-ի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի, ԻԱԷԿ-ի պաշտոնական նեկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդի եւ ԻԻՀ-ի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիի հետ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























