Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է այսօր՝ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած ակցիայի տեսագրությունը՝ պարզելու համար, թե ոստիկանները բռնություն կիրառել են ակտիվիստների նկատմամբ, թե ոչ:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ակցիայի ժամանակ բերման ենթարկվել 27 ակտիվիստ: Նրանց նկատմամբ վարչական բերում է իրականացվել ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը):

Նրանց փոխանցմամբ՝ ակտիվիստները խախտել են վարչական օրենսգիրքը, արձանագրություններ կազմվելուց հետո նրանք ազատ կլինեն:

Ինչ վերաբերվում է ոստիկանների կողմից բռնություններին՝ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութերը:

Նշենք, որ այս պահին էլ ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am