Ռուսաստանն ու Վրաստանը առեւտրատնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնեն՝ կապված այն փաստի հետ, որ մոտ ժամանակներս Թբիլիսին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրելու, հաղորդում են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Հունիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել  ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջեւ :

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում մոտ ժամանակներս առեւտրատնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական խորհրդակցություններ անցկացնելու վեաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: