«Մաթեմատիկա» առարկայից միասնական ընդունելության քննություն հանձնած 5710 դիմորդներից 724-ը չի հաղթահարել նվազագույն շեմը: Այս մասին NEWS.am-ին ասաց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
«Մաթեմատիկա» առարկայի միջին միավորը եղել է 11.8-ը: Առավելագույն միավոր է հավաքել 73 դիմորդ: Ընդհանուր առմամբ 54%-ը 7,5-13,5 միավոր է հավաքել»,-ասաց Արա Իսպիրյանը:
Հիշեցնենք, որ դիմորդները «Մաթեմատիկա» առարկայից դիմորդները քննություն են հանձնել հունիսի 17-ին: Այսօր դիմորդները քննություն հանձնեցին վերջին առարկայից՝ «Ռուսաց լեզվից»:





























