Հունիսի 24-ին` Երեւանի ժամանակով 1:53-ին, 8,0 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ` Բերինգի ծովի  հատվածում, փոխանցում է  Associated Press –ը` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Հայտարարվել է ցունամիի սպառնալիք, Ալյասկայի իշխանություններն սկսել են տարհանել բնակչությանը: Ցնցումները զգացվել են Կամչատկայում: Ցունամիի սպառնալիքը պահպանվում է նաեւ Ալյասկայի մայրաքաղաքում:

Էպիկենտրոնը գտնվել է Փոքր Սիտկին կղզուց 24 կմ հարավ-արեւելք, օջախն ընկած է եղել 114,4 կմ խորությունում: