Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձանում որոտացած պայթյունի հետեւանքով 12 մարդ վիրավորվել է, փոխանցում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը։

Պայթյունը որոտացել է շիական թաղամասի մուտքից ոչ հեռու՝ սրճարանի մոտ, որտեղ հավաքվել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական հանդիպումը դիտողները։

Հիշեցնենք, հունիսի 20-ին մահապարտ-ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել Լիբանանի արեւլյան Բեքա հովտի անցակետում: Կատարվածի արդյունքում զոհվել էր երկու մարդ, վիրավորվել` 20-ը:

Լիբանանի բնակիչները նախազգուշացվել են երկրի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին: