Նիսում սպանված միլիարդատեր կնոջ ժառանգորդուհին՝ Էլեն Պաստորը, ձերբակալվել է մոր սպանության կազմակերպման կասկածանքով: Ոստիկանությունը կալանավորել է նաեւ նրա ամուսնուն՝ Վոյցեխ Յանովսկիին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
77-ամյա Պաստորի եւ իր վարորդի նկատմամբ մահափորձը մայիսին է եղել, երբ Մոնակոյի ամենահարուստ ընտանիքներից մեկի ժառանգորդուհին այցելել էր L'Archet հոսպիտալում գտնվող իր որդուն: Արդյունքում երկուսն էլ հրազենային վերքերից մահացել են:
Իրավապահ մարմինները ենթադրում են, որ մահափորձի պատվիրատուները կարող են լինի 53-ամյա Պաստորը եւ 65-ամյա Յանովսկին: Վերջինս 2007թ Մոնակոյում Լեհաստանի պատվավոր հյուպատոսի պաշտոնն է զբաղեցրել:
Ընդհանուր առմամբ, քննության շրջանակներում Նիս, Մարսել եւ Ռեն քաղաքներում ձերբակալվել են 19 մարդ: Մարսելի դատախազության մամուլի քարտուղարը հաստատել է, որ կալանավորվածների թվում են նաեւ Պաստորն ու Յանովսկին:





























