Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 21-ամյա Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Կարեն Ա.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է:

Կարեն Ա.-ն ձերբակալված է: