Չինաստանում ուսանողը ֆուտբոլային խաղադրույքներում ավելի քան 3000 դոլար պարտվելուց հետո համալսարանական շենքի 7-րդ հարկից իրեն ցած է նետել:
Երիտասարդ տղային հոսպիտալացրել են, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա համակուրսեցիները պատմել են, որ տղան Բրազիլիայի աշխարհի առաջնության մի քանի հանդիպումների համար խաղադրույք է կատարել եւ մոտ 20 հազար յուան պարտվել (3,2 հազար դոլար):





























